Armenian Soccer
Armenian Soccer

ՀՀ ազգային ընտրանու նախկին պաշտպան Արտյոմ Խաչատուրովը համալրել է ՀՀ 1-ին խմբի առաջնության առաջատար «Սևանի» կազմը

Ձմեռային արձակուրդներից հետո   ՀՀ  1-ին խմբի ընթացիկ  առաջնության առաջատար  «Սևանը»   գլխավոր մարզիչ Արմեն   Շահգելդյանի  գլխավորությամբ  հունվարի 11-ից  վերսկսել է մարզումները նախապատրաստվելով ՀՀ 1-ին խմբի առաջնության գարնանային հատվածին։ Թիմը  ներկայումս  իր մարզումները անցկացնում է Ձորաղբյուրի մարզաբազայում։
Ինչպես հայտնում են ակումբի  մամուլի ծառայությունից, «Սևանի» կազմում տեղի են ունեցել բավականին լուրջ փոփոխություններ,  միաժամանակ  ընթացքի  մեջ  է նոր ֆուտբոլիստներ  ընդգրկելու   սելեկցիոն աշխատանքները:   
Այսպես, «Սևան»  ՖԱ-ն  հրաժարվել է    8 ֆուտբոլիստների՝ Սուրեն Ալոյանի, Արամ Լոռեցյանըի, Հակոբ Լոռեցյանի, Համլետ Ասոյանի, Դավիթ Մայիլյանի, Վիուլեն Այվազյանը, Հուսեյին Շարաֆֆեդինի  և Մքարթնի Թևին Նավեսեբի    ծառայություններից:
Փոխարենը   արդեն պայմանագիր է կնքել    4  նոր ֆուտբոլիստների հետ։ «Սևանի»  կազմը համալրել են  ՀՀազգային    ընտրանու  նախկին  խաղացող ,Մոլդովայում ևՀայասատոնւմ  եկույթներ   ունեցած,Տիրասպոլի «Շերիֆ»ակումբի  սան, հիմա   28-ամյա պաշտպան  Արտյոմ Խաչատուրովը,   ինչպես նաև  Նարեկ Ասլանյանը, Դավիթ Այվազյանը և Ահմեդ Ջինդոյանը։
Նորեկների ցուցակը մոտ ապագայում ամենայն հավանականությամբ կթարմանա, որովհետև թիմում ներկայումս փորձաշրջան են անցնում ևս 2  ֆուտբոլիստ, բացի այդ սպասվում են  ևս միքնաի նոր համալրումներ։
ՀՀ 1- խմբի առաջնությունում «Սևանը»  աշնանային հատվածից հետո զբաղեցնում է 1-ին հորիզոնականը, բայց  թիմերը ոչ հավասար քանակով խաղեր են անցկացվել։ Անկախ ամեն ինչից «Սևանը»  ձգտելու է պահպանել 1-ին հորիզոնականը, ինչը թիմին հնարավորություն կտա հաջորդ մրցաշրջանում հանդես գալու ՀՀ պրիմեր լիգայի առաջնությանը:

©2021 Armenian Soccer