Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգում 2019 թ. քվեարկության արդյունքները: Հավաքելով 119 միավոր՝ 2019 թ. լավագույն մարզիչ է ճանաչվել Երևանի «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, ով արժանանում է այս կոչմանը հինգերորդ անգամ:
84 միավորով երկրորդ հորիզոնականում է Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը:
67 միավորով լավագույն եռյակը եզրափակել է Գյումրիի «Շիրակի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը:
2019 թվականի «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգում քվեարկության արդյունքները
1 2 3 Մ
1. Վարդան Մինասյան («Արարատ-Արմենիա») 18 8 5 119
2. Արմեն Գյուլբուդաղյանց (Հայաստանի ազգային հավաքական) 9 12 3 84
3. Վարդան Բիչախչյան («Շիրակ») 6 8 13 67
4. Դավիդ Կամպանյա («Լոռի ՖԱ») 1 3 6 20
5. Ալեքսանդր Տարխանով («Փյունիկ») 2 2 3 19
6. Արմեն Ադամյան («Ալաշկերտ») 0 2 4 10
7. Աբրահամ Խաշմանյան («Ալաշկերտ», Հայաստանի ազգային հավաքական) 0 1 1 4
8. Ւլշատ Ֆայզուլին («Ուրարտու») 0 0 1 1
©2020 Armenian Soccer