Armenian Soccer
Armenian Soccer

1 ամիս առաջ ակումբից հեռացած ռուս պաշտպանը վերադարձավ «Փյունիկ»

28-ամյա կենտրոնական պաշտպան Մաքսիմ Ժեստոկովը վերադարձել է Երևանի «Փյունիկ»։ Ռուս ֆուտբոլիստը նախորդ տարվա դեկտեմբերին էր հեռացել «Փյունիկից»։
Ինչպես հայտնում են երևանյան ակումբի մամուլի ծառայությունից,Մաքսիմ Ժեստոկովը 51 խաղ է անցկացրել «Փյունիկում»՝ դառնալով 6 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
«Փյունիկ» ՖԱ-ն բարի վերադարձ և հաջող մրցելույթներ է մաղթում Մաքսիմ Ժեստոկովին։

©2020 Armenian Soccer