Armenian Soccer
Armenian Soccer

Վարդան Բիչախչյան. «Տղաների գործողություններում թարմության պակաս զգացվեց»

Ապրիլի 7-ին ՀՀ Պրեմիեր լիգայի առաջաության 19-րդ տուրի «Ուրարտուի» հետ արտագնա խաղում 0:1 հաշվով կրած պարտությունից հետո «Արարատի» գլխավոր մարզիչ, փետրվար-մարտ ամիսների ՀՀ պրիմեր լիգայի առաջնության լավագույն մարզիչ ճանաչված Վարդան Բիչախչյանը իր սաների ելույթն այսպես գնահատեց.

«1-ին խաղակեսում մեր թիմը նման չէր իրեն: Տղաների գործողություններում մի տեսակ ծանրություն, հոգնածություն կար, թարմության պակաս զգացվեց: Առանձին դրվագներում դանդաղ էինք արձագանքում: Ճիշտ է, 1-ին կեսում ունեցանք նպաստավոր 2-3 պահ, սակայն պակասում էր դիպությունը: Քաջ գիտենալով Դեսիրեի խաղաոճը՝ 2-րդ կեսում ոչ մի դեպքում չպիտի թույլ տայինք հակագրոհը այդպիսի զարգացում ունենա: Փաստորեն թույլ տվեցինք, որ Դեսիրեն օգտագործի իր ուժեղ կողմն ու, գոլ խփելով, առաջ մղի իր թիմին:

Դրանից հետո հաջողվեց, քիչ թե շատ իրավիճակը շտկել: Մի դրվագում իրար հետևից 2 անգամ գնդակը դիպավ «Ուրարտուի» դարպասի դարպասաձողին: Խաղավերջում էլ գոլային իրական պահ ունեցանք, երբ Թիթիզյանը մոտ տարածությունից չկարողացավ գրավել Արսեն Բեգլարյանի պաշտպանած դարպասը: Նկատեմ նաև, որ մենք հարձակման գծում 2 լուրջ կորուստ ունենիք` Նենադովիչն ու Աղվան Պապիկյանը, ովքեր իմ կարծիքով մեծ տեղ ունեն մեր թիմի հարձակողական գործողություններում:

Բացի այդ, 1-ին խաղակեսում շատ արագ վնասվածքի պատճառով փոխարինեցինք Զադերակային: Ամեն դեպքում շնորհավորում եմ «Ուրարտուին» հաղթանակի կապակցությամբ: Հիմա շարժվում ենք առաջ: Փոխարինման մտած խաղացողները չկարողացան փրկել խաղն, ուստի ես չեմ կարող գոհ լինեն փոխարինման մտած ֆուտբոլիստների ցուցադրած խաղից: Բայց, ամեն դեպքում, տղաների գործողություններում ցանկություն տեսա: Նրանք փորձում էին ամեն ինչ անել, որպեսզի փրկեն խաղը, սակայն չստացվեց»:

©2021 Armenian Soccer