Armenian Soccer
Armenian Soccer

Տիգրան Եսայան․ «Տղաները միանգամայն արժանի էին հաղթանակի»

«Արարատի» նկատմամբ 1:0 հաշվով  տոնած հաղթանակից հետո Երևանի  «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Տիգրան Եսայանը խոսել է խաղի մասին․

«Ցանկանում եմ շնորհավորել բոլորին հաղթանակի կապակցությամբ, տղաները սկզբից մինչև վերջ խաղացին կազմակերպված, ու խաղային բարձր կարգապահությամբ և միանգամայն արժանի էին հաղթանակի։ Ընդհանուր առմամբ գոհ ենք, թիմն ունի բոլոր հնարավորությունները՝ առաջնությունում բարձր տեղ զբաղեցնելու և անգամ չեմպինության համար պայքարելու:

Հաղթական գնդակը խփեցինք գեղեցիկ գրոհի արդյունքում․ Դեսիրեն լավ գնահատեց իրավիճակն ու ճիշտ հարված կատարեց։ Շարունակելու ենք աշխատել և ուշադրություն դարձնել հատկապես  գրոհների եզրափակումների վրա»։

©2021 Armenian Soccer