Փետրվարի 25-ին ՀՀ պրիմեր լիգային ընթացիկ առաջնության Չարենցավանի 5-րդ տուրից հետաձգված «Արարատ» -«Արարատ-Արմենիա» սկզբունքային խաղում 1:0 հաշվով հաղթանակ տոնելուց հետո «Արարատի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը այսպիսի գնահատան տվեց իր թիմի ելույթին.
«Ինչպես և սպասում էինք շատ դժվար հանդիպու մստացվեց:Յարելիասել սա դերբի էր, տուրի կարևոր հանդիպումը: Փառք ու պատիվ տղաներին,ովքեր խաղի ամբողջ 90 րոպեների ընթացքում կարողացան կարգապահ ,բարձր կետրոնացվածությամբ ֆուտբոլ խաղալ:Կարելի ասել ինչ որ ցականում ու նախատեսել էինք կարողացանք խաղադաշտում իրագործել:Տեսաք, որ 1-ին խաղակեսի վերջնամասից սկսած որոշակի խնդիրներ ունեցանք: Նախ փոխարինեցինք Ուրոշ Նենադովիչին , հետո ընդմիջմանը ցավեր ունեցավ ու փոխարինվեց նաև Մորի Կոնեն: Փառք ու պատիվ նրանց փոխարեն խաղադաշտ մտած տղաներին, ովքեր ակրողացան լրացնել այդ բացը: Շատ բան չկա ասելու:Առաջնությունում դեռ շատ խաղեր կան: Շատ կարևոր էր, որ այսօր կարողացանք հաղթել ու 3 միավոր վերցնել: Շարժվում ենք առաջ:Մենք ուսումնասիրել էինք հակառակորդին: Վերջին նախորդ ս խաղին էլ նույն մարտավարության էր խաղացել:Մենք տեղյակ էինք դրան և ըստ այդմ էլ կառուցեցինք մեր խաղը:Պապիկյանի արդյունավետ խաղի մասին ասեմ, որ դա զարմանալի չէ: Ինքը կիսապաշտպան է, ու գոլեր խփելն և գոլային փոխացումների կատարելը նրա պարտականությունների մեջ է մտում»:
©2021 Armenian Soccer