Armenian Soccer
Armenian Soccer

Վարազդատ Հարոյան.«Ինձ համար մեծ պատիվ է ՀՀ ընտրանու ավագի թևկապով խաղադաշտ մտնելը»

ՀՀ ազգային հավաքականին ԱԱ-2022-ի ընտրական փուլի 1-3-րդ տուրերի    խաղերում ավագի թևկապով ուղեկցած պաշտպան Վարազդատ Հարոյանը ՀՖՖ TV-ին տված մեկնաբանության մեջ  Ռումինիայի ընտրանու նկատմամբ 3-րդ տուրում  3:2 հաշվով  տարած փայլուն հաղթանակից հետո խոսել է իր զգացողություններից: Հիշեցնենք, որ Հարոյանը խփեց մեր թիմի երկրորդ գոլը (3:2):
«Ինձ համար մեծ պատիվ է ավագի թևկապով խաղադաշտ մտնելը: Ցավոք սրտի, Հենրիխը չկար 3 խաղ, դրա համար ես եղա ավագը: Շատ ուրախ եմ, որ   3խաղ անընդմեջ հաղթեցինք, որքան գիտեմ՝ սա պատմական ցուցանիշ է:
Ուզում եմ այս հաղթանակները նվիրել մեր ազգին,այս դժվար պահին   ինչ-որ չափով երևի նրանց դեմքերին մի փոքր ժպիտ հայտնվեց»:

©2021 Armenian Soccer