Armenian Soccer
Armenian Soccer

Վարազդատ Հարոյանը հնարավոր է կարիերան շարունակի իսպանական «Կադիսում»

Ղազախստանի 6-ակի չեմպիոն «Աստանայի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը հնարավոր է կարիերան շարունակի Իսպանիայի Լա Լիգայում:

Ղազախական լրատվամիջոցների իրազեկմամբ, Հարոյանը կարող է համալրել իսպանիայի Լա Լիգայի ընթացիկ առաջնությունում 12-րդ հորիզոնականում ընթացող «Կադիսի» կազմն, որը 28-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված ակումբներից ամենաշատն է ցանկանում ձեռք բերել նրան:

«Այդպիսի առաջարկներից չեն հրաժարվում, այդ պատճառով «Աստանային» դժվար թե հաջողվի պահպանել իր պաշտպանին: Ակումբն արդեն սկսել է փոխարինող փնտրել Վատոյին: Եթե տրանսֆերը կայանա, Հարոյանը կդառնա երրորդ ֆուտբոլիստը, որն «Աստանայից» տեղափոխվում է Իսպանիայի առաջնություն»,- գրում է ղազախական մամուլը:

Հիշեցնենք, որ Վարազդատ Հարոյանը ձմռանը հեռացել էր ֆինանսական լուրջ խնդիրներ ունեցող ռուսական «Տամբովից» և փետրվարին տեղափոխվել է ղազախական «Աստանա»: Ըստ Transfermarkt կայքի տվյալների նրա տրանսֆերային արժեքը ներկլայումս գնահատում է 800 հազար եվրո:

Ղազախստանի ընթացիկ առաջնությունում հայ պաշտպանը մասնակցել է 8 հանդիպման և դարձել է մեկ գոլային փոխանցման հեղինակ: Նախկինում Վարզդատը հանդես է եկել նաև Երևանի «Փյունիկում» (2009-2019թթ), Իրանի «Փադիդեհում» (2016-2017թթ) ու Եկատերինբուրգի «Ուրալում» (2017-2020թթ):

©2021 Armenian Soccer