Armenian Soccer
Armenian Soccer

17-ամյա Արսեն Զախարյանը հրավիրվել է ֆուտբոլի Ռուսաստանի ազգային հավաքական

Ֆուտբոլի ՌԴ ազգային հավաքականի մարզչական շտաբը Ստանսլավ Չեչեսովի գլխավորությամբ մայիսի 11-ին հրապարակել է 2020թ․ Եվրոպայի առաջանության եզրափակիչ փուլի մրցաշարին մասնակցելու պատրաստվող ՌԴ ընտրանու ընդլայնված կազմի ցուցակը: Այստեղ ընդգրկված է 30 ֆուտբոլիստ , որից միայն 26-ն են ընդգրկվելու վերջնական ցուցակում:

Հրավիրվածների թվում է Մոսկվայի «Դինամոյի» 17-ամյա կիսապաշտպան Արսեն Զախարյանը:Նա ընթացիկ մրցաշրջանում ամրապնդվել է Դիամոյի հիմնական կազմում ու մասնակցած 12 խաղում 2 գոլ է հեղինակել և 3 գոլային փոխանցման կատարել:
2003թ մայիսի 26-ին Սամարայում ծնված պատանի հայ ֆուտբոլիստը «Կռիլյա սովետով» ՖԱ- ի ակումբի սան է, հետագայում տեղափոխվել է Մոսկվայի «Դինամո» ՖԱ-ի ակադեմիա:

2020/2021թթ մրցաշրջանից սկսել է հանդես գալ Մոսկվայի «Դինամոյի 2 »-րդ թիմից, ու մասնակցած 15 խաղում 8 գոլ է հեղինակել:

2020թ օգստոսի 10-ին «Դինամոյի» գլխավոր թիմի կազմում տեղի է ունեցել նրա նորամուտը:Խաղադաշտ մտնելով Դինամոյի» մեկնարկային կազմում Արսենը Վլադիմիրի «Տորպեդոյի» հետ ՊԱԼ-ի առաջնության խաղի 73-րդ րոպեին գոլի հեղինակ է դարձել:
2020թ հոկտեմբերին նա ընդգրկվել է անգլիական Դե Գարդիան՝ The Guardian պարբերականի ամեն տարի կազմվող մինչև 17 տաերկանների աշխարհի տաղանդավոր ու հեռանկարային 60խաղացողների շարքում:

Նոյեմբերի 1-ին «Դինամոյի» կազմում նորամուտը է նշել արդեն Ռուսաստանի պրիմեր լիգայի առաջանությունում, խաղադաշտ մտնելով «Տամբովի» հետ հանդիպման (2:1) 76-րդ րոպեին:

2021թ-ին Զախարյանը ՌԴ երիտասարդական ընտրանու կազմում մասնակցել է նաև Եվրոպայի երիտասարդական առաջնության եզրափակիչ փուլի մրցաշարին: Ու հենց 1-ին իսկ խաղում` Իսլանդիայի հավաքականի հետ մրցամվեճում դարձել է գոլի հեղինակ՝ դառնալով եվրոպական այս ստուգատեսի եզրափակիչ փուլի մրցաշարերում գոլ հեղինակած ամենաերիտասարդ խաղացողը:

©2021 Armenian Soccer