Armenian Soccer
Armenian Soccer

«Վանը» վերջապես ընդհատեց անհաջողությունների շարքն, իսկ «Արարատ»՝…

Հոկտեմբերի 31-ին կայացան Vbet Հայաստանի պրեմիեր լիգայի 10-րդ տուրի հետևյալ հանդիպումները՝

«Գանձասար-Կապան»-«Վան» 1։3՝ (1:1)
Երևան, ֆուտբոլի ակադեմիա
Մրցավար՝ Հենրիկ Նալբանդյան
Գոլերը՝ Ռոկաս Կրուշնաուսկաս, 29 («Գանձասար-Կապան»), Մուսլիմ Բամատգերեև, 9, 11մ, Ստանիսլավ Եֆիմով, 75, 11մ, Էզա Կուասի Ուիլֆրեդ, 90 («Վան»);
«Փյունիկ»-«Արարատ» 1։1 (0:0)
Երևան, «Հանրապետական» մարզադաշտ
Մրցավար՝ Զավեն Հովհաննիսյան
Գոլերը՝ Արմեն Նահապետյան, 87 («Փյունիկ»), Դավիթ Խուրցիձե, 81(«Արարատ»):
Սևադա Արզումանյանի ղեկավարությամբ ելույթ  ունեցող Չարենցավանի «Վանը»  հոկտեմբերի 31-ին 10 –րդ տուրի շրջանակում հանդիպեց   «Գանաձասրա- Կապանի» հետ  ու ընդհատելով վերջին տուրերում կրած 3 անընդմեջ պարտությունների շարքը, ու 3:1 հաշվով հաղթանակ տարավ: Իսկ ահա առաջնությունը հաջող սկսված «Արարատը»  «Փյունիկի»  հետ խաղում  ձեռքից բաց թողեց  հաղթանակը , ու  խաղավարտից 3 րոպե առաջ բաց թողած  գոլի պատճառով 1:1 խաղաց:   Անցրած 7 խաղում վաստակած Վանը բարձրացավ 2 –րդ հորիզոնական, իսկ  6 խաղում  իր ակտիվում գրանցած 10 միավորով 3-5-րդ տեղերն է կիսում  «Նոայի» ու «Լոռիի» հետ: Առաջնության միանձնյա առաջատար «Ուրարտուն» ունի 14 միավոր:

©2020 Armenian Soccer