ՀՀ 1 -ին խմբի առաջնության առաջատարների մեկը՝ Չարենցավանի «Վանը» երկարատև դադարից հետո Երևանում Ավանում գտնվող ՀՖՖ ակադեմիա մարզադաշտում շատ կարևոր ընկերական հանդիպում անցկացրեց Հայաստանի գործող չեմպիոն՝ Երևանի «Արարատ-Արմենիայի» դեմ: «Վանի» գլխավոր մարզիչ Կարեն Բարսեղյանը իր թիմի բոլոր ֆուտբոլիստներին խաղային ժամանակ տրամադրեց:
Հետքրքիր պայքարում ընթացած խաղն ավարտվեց 1:1 հաշվով: ՀՀ չեմպիոնի կազմում գոլը հեղինակեց Լուիս Օգանան, «Վանի» կազմում՝ Եվգենի Գավրիլովը:
©2020 Armenian Soccer