ՀՀ պրիմեր լիգայի ընթացիկ առաջնության 17-րդ տուրի 3-րդ խաղում Չարենցավանի քաղաքային մարզադաշտում «Վանը» հյուրընկալեց Ուրարտուին»: 24-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց «Վանի» կազմում հանդես եկող «Ուրարտուի» նախկին կիսապաշտպան Վահագն Այվազյանը: Ընդամենը 3 րոպե հետո Ալեքսանդր Տենյաևը կրկանպատկեց հաշիվը`2:0: 77-րդ րոպեին արձանագրվեց այս հանդիպման 3-րդ գոլը․ Սոլոմոն Նիրիսարիկեն, փորձելով չեզոքացնելով դրությունը, գրավեց սեփական դարպասը։ Հանդիպման վերջնամասում «Ուրարտուի» ֆուտբոլիստները կարողացան մեկ գոլ խփել, աչքի ընկավ Իսահ Ալիյուն։ Նոր գոլեր այս խաղում չգրանցվեցին: «Վանը» 3:1 հաշվով կարևոր հաղթանակ տարավ ու մոտեցավ մրցաշարային աղյուսակի հարևանը «Ուրարտուին»: 15 խաղում 15 միավորով զբաղեցնում է՝ 7-րդ, իսկ 12խաղում իր ակտիվում գրանցած 18 միավոր գրանցած «Ուրարտուն»`6-րդ հորիզոնականը:
©2021 Armenian Soccer