Armenian Soccer
Armenian Soccer

«Սևանն» արտագնա խաղում գերկամային հաղթանակ տոնեց «Արարատ-2»-ի նկատմամբ

ՀՀ պրիմեր լիգայի  առաջնությանը մասնակցելու ուղեգրի  գլխավոր հավակնորդներից մեկը  համարվող «Սևանն» այսօր` մարտի  6-ին    ՀՀ 1-ին խմբի առաջնության  2-րդ  հատվածի   իր առաջին հանդիպումն անցկացրեց: 19-րդ տուրի  շրջանակում Արմեն Շահգելդյանի  սաները  Ձորաղբյուրի մարզահամալիրի  խաղդաշտում    մրցեցին  Երևանի   «Արարատ-2»-ի  հետ ,որը  ելույթ  էր ունենում Ռազմիկ  Գրիգորյանի   ղեկավարությամբ: Մրցավեճի  առաջին 65 րոպեն անհաջող դասավորվեց: 38-րդ րոպեին  հաշիվը բացեց  «Արարատ-2»-ի  ֆրանսահայ  ֆուտբոլիստ  Սերոժ Թիթիզյանը,  իսկ 2 –րդ խաղակեսում  57-րդ րոպեին Գևորգ Մխիթարյանը կրկնապատկեց  հաշիվը`2:0: Թվում  էր   Շահգելդյանի թիմը հայտնվել է անհուսալի վիճակում:Բայց խաղի վերջին 25 րոպեները բեկումնային եղան «Սևանի» համար: 66-րդ րոպեին տուգանային հարվածի   հիանալի իրացումով նախ Արեգ Ազատյանը կրճատեց հաշիվը տարբերությունը`1:2:   Հետո 68-րդ րոպեին Էրիկ Պետրոսյանը հավասարեցրեց  հաշիվն, իսկ 74-րդ րոպեին Արամ Սարգսյանը   խփեց  իր թիմին 3:2 հաշվով գերկամային հաղթանակ   պարգևող 3 –րդ գոլը: 15 խաղում վաստակած 32 միավորով «Սևանը կրկին բարձրացավ մրցշարայի նաղյուսակի 2 –րդ հորիզոանկան:Մՙրցաշարի  միանձնյա  առաջատարը  Երևանի   ԲԿՄԱ-ն է, որը անցկացրած 13 խաղում 34միավոր է վաստակել:
Նախօրեին  «Նորավանքը» 19-րդ տուրի շրջանակում   Չանենցավանի մարզադաշտում  2:0 հաշվով պարտության մատնեց  «Արարատ-Արմենիա- 2»- ին  ու հիմա 17 խաղում  վաստակած 29 միավորով ընթանում է 4-րդ տեղում ու միայն 2 միավորով է զիջում 3 –րդ հորիզոնականը զբաղեցնող  «Վեստ Արմենիային»:

©2021 Armenian Soccer