Armenian Soccer
Armenian Soccer

ՎԱՀԱՆ ԲԻՉԱԽՉՅԱՆԻ ՍԼՈՎԱԿԻԱՅԻ «ԺԻԼԻՆԱ» ՖԱ-Ի ԱՄԵՆԱԹԱՆԿԱՐԺԵՔ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆ Է

Գյումրիի «Շիրակ» ՖԱ-ի  սան, ներկայումս ՀՀ  ազգային հավաքականի և Սլովակիայի   «Ժիլինա» ակումբի 21-ամյա  կիսապաշտպան Վահան Բիչախչյանի տրանսֆերային արժեքը  վերջին շրջանում նկատելիորեն  աճել ու 250հազարից հասել է  600 հազար եվրոյի, որը սլովակյան  ակումբի  ներկայիս խաղացողների շրջանում  լավագույններից մեկն է:
2020թ ՀՀ  լավագույն մարզիչներից մեկի`2020թ ՀՀ թիվ 2 մարզիչ ճանաչված ՎԱՐԴԱՆ ԲԻՉԱԽՉՅԱՆԻ  որդու`Վահան Բիչախչյանի համար առայժմ  ամենալավագույնն էր:
Նա  արդեն հաստատուն տեղ  է զբաղեցրել  «Ժիլինայի»   հիմնական կազմում, դարձել է  թիմի առաջատարներից մեկն, ու ռմբարկուն,    Սլովակիայի ընթացիկ առաջնությունում մասնակցած  է 15 հանդիպմուոմ խաղադաշտում եղել է  718 րոպե,    թիմի  լավագույն  ռմբարկուն` խփել է  9 գոլ , կատարել է  2 գոլային փոխանցում:  Նման  վստահ ելույթների  շնորհիվ  նա 2020թ  սեպտեմբերի 8-ին հրավիրվել է ՀՀազգային հավաքական ու   մինչ օրս հանդես է եկել     ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի  2 –րդ խաղարկության 5 խաղերի:
Դա էլ վճռորոշ եղավ 2020թ-ի վերջում, երբ  ՀՖՖ  ամփոփվեցին  «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում 2020 թ  քվեարկության արդյունքները    Վահանը ետ մնալով միայն  ՀՀընտրանու իր թիմակիցներ՝  Հենրիխ Մխիթարյանից ու Տիգրան Բարսեղյանից  հետո  արժանիորեն զբաղեցրեց    պատվաբեր  3-րդ  տեղն ու կպարգևատրվի «Բրոնզե գնդակ» մրցանակով  և   կստանա 2 մլն  դրամ պարգևավճար:
2017թ  հուլիսի 24-ին  «Շիրակի»  շնորհալի  ու հեռանկարային ֆուտբոլիստ՝ Վահան Բիչախչյանը   5 տարով`մինչև 2022թ   հունիսի  30-ին պայմանագիր է կնքել Սլովակիայի  «Ժիլինայի»  հետ:Այդ ժամանակ նրա տրանսֆերային  արժեքը   գնահատվել է 250 հազար եվրո:
Իսկ ահա 3 տարի անց` 2020թ դեկտեմբերի 28-ին   հրապարակված տվյալներով  նրա  տրասֆերային արժեքը  350հազար եվրոյով   աճել ու հասել է  600հազար եվրոյի,   որը «Ժիլինայի» կազմում լավագույնն է այսօր: Նման ցուցանիշ ունի ակումբի  21-ամյա  լեհ հարձակվող, Լեհաստանի երիտասարդական  հավաքականի   խաղացող   Դավիթ Կուրմինովսկին: Նրանք որկուսը այժմ «Ժիլինայի» ամենաթանկարժեք խաղացողներն են:
Նկատենք, որ Բիչախչյանը  մինչ  2020թ հիմնականում հանդես է  եկել «Ժիլինայի»  երիտասարդական`2-րդ թիմի կազմում:
Այնպես,  որ    գյումրեցի երիտասարդ  կիսապաշտպանը  3 տարվա մեջ  զգալի առաջընթաց  է արձանագրվել , վկան նրա տրասֆերյաին արժեքի թռիչքային  աճը:  Հավելենք, որ Վահանը  Մ19 տարեկանների ՀՀ  ընտրանու կազմում մասնակցելէ 18 խաղի ու 6 գոլ է հեղինակել, իսկ Մ21 տարեկանների ՀՀ հավաքկան իակզմում էլ մասնակցելէ 13 խաղի ու   1  գոլ է հեղինակել:
Նման առաջընթացը հույս է ներշնչում, որ մոտ ապագայում Վահանին կտեսնենք եվրոպական առավել ուժեղ առաջնությունում։

©2021 Armenian Soccer