Armenian Soccer
Armenian Soccer

Վահան Բիչախչյանի «Ժելինայի» հիմնական կազմում խփած 1-ին գոլը նրա թիմին չփրկեց պարտությունից

Հունիսի 28-ին Սլովակիայի սուպերլիգայի  առաջնության 25 –րդ տուրում     2 –րդ տեղում ընթացող  «Ժիլինան»  մրցակցի հարկի տակ մրցեց  «Ռուզոմբերոկի» հետ  Հանդիպումը առանձնահատուկ էր ՀՀ երիտսադրադկան հավաքականի խաղացող 20-ամյա  կիսպաշտպան Վահան Բիչախչյանի համար, ով   «Ժիլինայի» կազմում  այս անգամ ասպարեզ էր մտել խաղասյզբից: Նա 72-րդ րոպեին  դարձավ    չափազանց գեղեցիկ գոլի հեղինակ, բայց դա բավարար չեղավ  պարտությունից խուսափելու համար: Նրան  հաջողվեց 0:2 հաշվով ժամանակ միայն կրճատել հաշվի մեջ եղած տարբերությունը՝1:2 հաշվով: Ամեն դեպքում  առաջին  անգամ իր թիմի  մեկնարկային կազմում ընդգրկված գյումրեցի երիտասարդ ֆուտբոլիստը  առանց փոխարինման մասնակցեց ողջ հանդիպմանն ու  խփած գոլից բացի 74 –րդ րոպեին նաև դեղին քարտի արժանացավ:  Վահանը  «Ժելինայի»  գլխավոր թիմի կազմում խփեց  1 -ին  գոլը:   Բիչախչյանը  արդեն մասնակցել է «Ժելինայի»   հիմնական կազմի 7 հանդիպման , որոնց ընթացքում  խաղադաշտում եղել է 187րոպե:

©2020 Armenian Soccer