Որոշ ժամանակ Օմանը ներկայացնող «Ալ Նասր» ակումբում հանդես գալուց հետո Երևանի «Ուրարատուի» նախկին ավագ Վահագն Այվազայանը վերադարձել է հարազատ ակումբ.
«Այնպիսի տպավորություն է, որ չէի էլ հեռացել «Ուրարտուից», որովհետև երկար ժամանակ չէ, ինչ այստեղ չեմ: Ուրախ եմ, որ նորից վերադարձել եմ հարազատ ակումբ: Մեծ փոփոխություններ չկան, բոլորին շատ լավ գիտեմ այստեղ, իրենք էլ ինձ գիտեն, հոյակապ ընդունել են, միայն հաղթանակների ենք սպասում: Հիմա պետք է ամեն ինչ անենք՝ Հայաստանի գավաթը նվաճելու համար»,- մեզ հետ զրույցում նշել է 27-ամյա ֆուտբոլիստը։
Հավելենք, որ «Ուրարտուում» Այվազյանը հանդես է գալու 88 համարի ներքո:
©2020 Armenian Soccer