«Տամբով» ՖԱ ընկերակցության ժողովը ֆուտբոլային ֆունկցիոներ Վալերի Հովհաննիսյանին նշանակել է ՌԴ պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնությունում 19 տուրից հետո մրցաշարային աղյուսակը եզրափակող «Տամբով» ակումբի նախագահը: Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Հադորդվում է նաև,որ Հովհաննիսյանը մոտակա ժամանակներում թիմին պաշտոնապես կներկայացվի Կրիմսկում կայանալիք հավաքի ընթացքում:
Հիշեցնենք, որ Վալերի Հովհաննիսյանը Հայաստանում աշխատել է «Ուլիսում» ու «Արարատում», ինչպես նաև Մոսկվայի «Արարատում», որտեղից հեռացել էր մեծ սկանդալով: Որպես գործակալ՝ նա մասնակցել էր Յուրա Մովսիսյանի ու Արաս Օզբիլիսի տեղափոխություններին Մոսկվայի «Սպարտակ»:
Հավելենք, որ հիմա «Տամբովում» են հանդես գալիս ՀՀ ազգային հավաքականի խաղացողներ համապատասխանաբար՝ 300հազար և 800հազար եվրո տրանսֆերային արժեք ունեցող Ալեքսանդր Կարապետյանը և Վարազդատ Հարոյանը: Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ թիմը աշխատավարձի մեծ պարտքերի պատճառով կարող է դադարեցնել ելույթները ՌԴ առաջնությունում:
©2021 Armenian Soccer