Armenian Soccer
Armenian Soccer

Հայաստանցի մասնագետը երկարաձգել է ղազախական ակումբի հետ կնքած աշխատանքային պայմանագիրը

ՀՀ ազգային հավաքականի նախկին խաղացող, հայաստանցի 45-ամյա  մասնագետ Արամ Ոսկանյանը կշարունակի աշխատանքը ղազախական «Ատիրաու» ակումբում: Հայ մասնագետն երկարաձգել է աշխատանքային պայմանագրի ժամկետն ակումբի հետ:Այս մասին տեղեկացնում են    «Ատիրաուի» մամուլի ծառայությունից:
Անցած մրցաշրջանում «Ատիրաուն» Ոսկանյանի ղեկավարությամբ հաղթող է ճանաչվել   Ղազախստանի 1-ին խմբի առաջնության 2–րդ  ենթախմբի մրցշարում՝   36 հնարավորից  վաստակելով 27 միավոր և   իրավունք է  նվաճել  նոր մրցաշրջանում  հանդես գալու  բաձրագույն խմբում:  Նշվում է, որ ներկա պահին թիմը պատրաստվում է մեկնել Թուրքիա ուսումնամարզական հավաքի:Հիշեցնենք, որ այս թիմի կազմում ելույթ է ունենում  ՀՀ ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Արտակ Դաշյանը, իսկ մարզչական շտաբում էլ աշխատում է կանանց ՀՀ ընտրանու գլխավոր մարզիչ Մանուկ Սարգսյանը:

©2021 Armenian Soccer