ՀՀ 1-ին առաջնությունում այսօր`սեպտեմբերի 6-րդ տուրի շրջանակում հանդիպեցին առաջնության մասնակցող ոչ դուստր 4 թիմերն, որոնք էլ հենց պայքարում են բարձրագույն խմբի ուղեգրի համար: Սիսիանում մրցեցին «Լեռնային Արցախն» ու ԲԿՄԱ-ն: Այս երկու թիմերն մինչ այս պարտություն չունեին: Ռաֆայել Նազարյանի գլխավորած բանակայինների թիմը 3:0 հաշվով առավելության հասավ արցախցիների նկատմամբ: Գոլերը հեղինակեցին Նարեկ Ալավերդյանը, Արման Ղազարյան,և Հայկ Ղևոնդյանը: Սա Նազարյանի սաների 4 -րդ անընդմեջ հաղթանակն էր, իսկ «Լեռնային Արցախի» էլ անցկացրած 6-րդ խաղում կրած 1-ին պարտություն էր:
Արմեն Շահգելդյանի ղեկավարած «Սևանն» էլ սեփական հարկի տակ`Աշտարակի «Քասախ» մարզադաշտում համոզիչ առավելությամբ `4:0 հաշվով պարտության մատնեց նորաստեղծ՝ «Նորավանքին» , որը ելույթ է Վահե Գևորգյանի գլխավորությամբ: Գոլերը 1-ն խաղակեսում 10 –րդև 15 –րդ րոպեներին խփեցին Արամ Լոռեցյանը` 11 մետրանոցից, Հակոբ Լոռեցյանը: 2-րդ կեսում թիմի հաջողությունը 56 –րդ և 67-րդ րոպեներին ամրապնդեցին Վիուլեն Այվազյանն ու Մեհաննանը: Սա «Սևանի» 5 –րդ անընդմեջ հաղթանակն էլ, որի շնորհիվ Շահգելդյանի ղեկավարած թիմը 100 տոկոսանոց արդյունքով`15 միավորով ստանձնեցառաջնության միանձյա առաջատարի դերը:
©2020 Armenian Soccer