Armenian Soccer
Armenian Soccer

Վակուլենկոն ՀՀ չեմպիոնին եվրոլիգայի փլեյ –օֆֆի փուլի ուղեգիր պարգևեց

Երևանում Ավանում գտնվող   ֆուտբոլի  ակադեմիայի  խաղադաշտում իսպանացի մասնագետ Դավիդ Կամպանիայի ղեկավարությամբ ՀՀ կրկնակի չեմպիոն  «Արարատ-Արմենիան»  եվրոլիգայի որակավորման 3-րդ փուլում մրցեց Սլովենիայի չեմպիոն «Ցելյեի» հետ:  Հանդիպման  հիմնական ժամանակում  դարպասներն անառիկ մնացին: Մրցավարի կողմից ավելացված ժամանակում, խաղի 111 –րդ րոպեին Սերգեյ Վալուլենկոն գրավեց Սլովենիայի չեմպիոնի դարպասն  ու 1:0 հաշվով հաղթանակ   և  փլեյ –օֆֆի  ուղեգիր պարգևեց ՀՀ չեմպիոնին: Նկատենք, որ որակավորման 2-րդ փուլում  էլ «Արարատ-Արմենիային» հաղթանակ էր պարգևել   դարձյալ Վալուլենկոն , ով    Լյուքսեմբուրգի չեմպոին «Ֆոլայի»  հետ  խաղում  4:3 հաշվով       հաղթանակ պարգևած  գոլը  խփել էր  վերստին  մրցավարի ավելացրած ժամանակում  113–րդ րոպեին:   
Եվրոլիգայի  փլեյ- օֆֆ   փուլում  «Արարատ- Արմենիան»  հոկտեմբերի 1-ին  խմբային մրցաշարի ուղեգիրը վիճարկելու է Սերբիայի չեմպիոն  «Ցրվենա Զվեզդայի» հետ:

©2020 Armenian Soccer