Օգտվելով ազգային հավաքականների հանդիպումներով պայամանավորված խաղադադարից ՀՀ առաջնության թիմերը ընկերական հանդիպումներ են անցկացնում: Այսօր` նոյեմբերի 16-ին ՀՀ կրկնակի չեմպիոն իսպանացի մասնագետ Դավիդ Կապանիայի ղեկավարությամբ հանդես եկող Երևանի «Արարատ-Ամենիան» Երևանի ՀՖՖ ակադեմիա մարզադաշտում ստուգողական հանդիպում անցկացրեց ՀՀ 1-ին խմբի առաջնության մասնակից «Սևանի» հետ: ՀՀ ազգային հավաքականի նախկին խաղացող Արմեն Շահգելդյանի ղեկավարությամբ հանդես եկած Սևանը 1-ին խաղակեսում հաջող անցկացրեց: 25-րդ րոպեին սևանցի Վիուլեն Այվազյանը բացեց խաղի հաշիվը: «Սևանը» 1-ին խաղակեսում յաջողությամբ դիմադրեց ՀՀ կրկնակի չեմպիոն «Արարատ-Արմենիային»: 2-րդ խաղակեսում իր բարձր կարգի հաշվին Կամպանիայի սաներ 3 անպատասխան գնդակ խփեցին և հաղթեցին 3:1 հաշվով: «Արարատ- Արմենիայի» կազմում առաջինը գոլի հեղինակ դարձավ Ջեյսոն Մարտինեզը, իսկ Յուսուֆ Օտուբանջոն դուբլ ձևակերպեց:
©2020 Armenian Soccer