Armenian Soccer
Armenian Soccer

«Սևանը» չնայած պարտությանը արժանի մրցակցություն ծավալեց ՀՀփոխչեմպիոն «Նոայի» հետ

ՀՀ 1-ին խմբի ընթացիկ առաջնության   2 –րդ հատվածի իր պաշտոնական 1-ին  հանդիպմանը՝   մարտի 6-ին «Արարատ-2» -ի հետ  19-րդ տուրի խաղին պատրաստվող «Սևանն»   այսօր`փետրվարի 26-ին  Էջմիածնի ֆուտբոլի  ակադեմիայում  ստուգողական մրցավեճում ուժերը չափեց ՀՀ փոխչեմպիոն և ՀՀ գավաթակիր Երևանի  «Նոայի» հետ: Այս  խաղում «Սևանի» գլխավոր  մարզիչ Արմեն  Շահգելդյանը հնարավորություն  ունեցող  փորձակվելու  նիգերիացի 2 լեգիոնականներին: Հանդիպումն  հիմնականում անցավ հավասար պայքարում: 1-ին խաղակեսում  գրացվեց 1:1 հաշիվը: 2-րդ կեսում  էլ «Սևանի» ֆուտբոլիստներն  արժանի  մրցակցություն ծավալեցին   իրենց հզոր մրցակցի   հետ: Նրանք ստեղծեցին մի քանի նպաստավոր  պահեր,  բայց դրանցից  չկարողացան   օգտվել: Իսկ ահա փորձառու  հակառակորդը խաղավարտից  առաջ խփած գոլի շնորհիվ    հաղթեց 2:1հաշվով: ՀՀփոխչեմպիոնի  կազմում  գոլերը հեղինակեցին`Վլադիմիր  Ազարովն ու թիմի նորեկ  Անդրեյ Տիտովն, իսկ «Սևանի» կազմում  աչքի ընկավ թիմի նորեկ`Հասարակածային  Գվինեայի հավաքականի խաղացող, 21-ամյա Սալոմոն  Օբամա Օնդոն:

©2021 Armenian Soccer