ՀՀ առաջնության մասնակից թիմերը շարունակում են նախապատրաստվել ստուգատեսի գարնանային հատվածին ու դրան լավագույնս պատրաստ լինելու նպատակով ստուգողական հանդիպումներ են անցկացնում:
Ինչպես հայտնում են ՀՀ 1-ին խմբի ընթացիկ առաջնության առաջատար «Սևանի» լրատվական ծառայությունից, Արմեն Շահգելդյանի թիմը փետրվարի 3-ին նոր մրցաշրջանի նախապատրաստության շրջանակում իրենց 3-րդ ընկերական հանդիպումը անցկացրին: Նրանք Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայի արհեստական խոտածածկով մարզադաշտում մրցեց ՀՀ պրիմեր լիգայի առաջնության մասնակից Վանաձորի «Լոռի» հետ: Գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի`0:0 հաշվով:
Նկատենք իր նախորդ երկու ստուգողական խաղերում Շահգելդյանի սանրեը հանդիպել էին ՀՀ պրիմեր լիգայի առաջնության մասնակիցների հետ: «Սևանը» ընկերական 1-ին խաղում 1:3 հաշվով զիջեց ՀՀ կրկնակի չեմպիոն «Արարատ Արմենիային», իսկ 2-րդ խաղում 1:2 հաշվով տանուլ տվեց Գյումրիի «Շիրակին»:
©2021 Armenian Soccer