Ռուսաստանցիներ`24-ամյա պաշտպան Սոսլան Կագերմազովը և 22-ամյա հարձակվող Դմիտրի Լավրիշչևը լքել են ՀՀ փոխչեմպիոն, ՀՀ գավաթակիր և սուպերգավաթակիր «Նոան»: Ֆուտբոլիստների հետ պայմանագրերը խզվել են երկկողմանի համաձայնությամբ:Այս մասին իրազեկում են ակումբի լրատվական ծառայությունից:
Կագերմազովը և Լավրիշչևը մեզ են միացել 2019թ-ի ամռանը և իրենց մեծ ներդրումն են ունեցել ակումբի հաջողության գործում:
Ակումբի ղեկավարությանը շնորհակալություն է հայտնում տղաներին բարձր պրոֆեսիոնալիզմի համար: Մաղթում ենք նրանց հաջողություններ նոր թիմի կազմում:
©2021 Armenian Soccer