Armenian Soccer
Armenian Soccer

ԱՐՄԵՆԻԱ հեռուստաընկերությունը ուղիղ հեռարձակմամբ ցուցադրելու է ֆուտզալի ՌԴ — Հայաստան հանդիպումը

Հունվարի 29-ին Մոսկվայի  մարզի Շչելկովո քաղաքի Պոդմոսկովյե մարզահամալիրում  ֆուտզալի  ԵՎՐՈ- 2022-ի  խմբային  մրցաշարի 2-րդ խմբի  շրջանակում կայանալու է Ռուսաստան- Հայաստան հանդիպումը: ՌԴ ընտրանին ստուգատեսի  ֆավորիտն է, 2016թ աշխարհի փոխչեմպիոնն է, 1999թ`Եվրոպայի չեմպիոնն է, 5-ակի փոխչեմպոինն է ու եռակի բրոնզե մեդալակիր: Ինչպես հայտնում են Արմենիա հեռուստաընկերության  լրատվական ծառայությունից, ՌԴ — ՀԱՅԱՍՏԱՆ մեծ հետաքրքրություն առաջացրած    այդ հանդիպումը ուղիղ հեռարձակմամբ   հունվարի  29-ին ժամը 20-ին կցուցադրվի  ԱՐՄԵՆԻԱ հեռուստաընկերության   եթերում:  Խմբային  մրցաշարի հաջորդ հանդիպումը  Ռուբեն  Նազարեթյանըի գլխավորած    ՀՀ ընտրանին կանցկացնի փետրվարի 3-ին, ժամը 17:00-ին, երբ     Երևանում կհյուընկալի   Ֆրանսիայի հավաքականին:

©2021 Armenian Soccer