Armenian Soccer
Armenian Soccer

Սոլոմոն Իմե Ուդո. «Շատ շոյված եմ Հայաստանի ազգային հավաքական հրավիրվելու կապացկությամբ

ՀՀ ազգային հավաքականում հանդես գալու որոշումը կայացնելուց հետո  Գյումրիի    նիգերիացի 24-ամյա կիսապաշտպան  Սոլոմոն Ուդոն առաջին հարցազրույցն է տվել ՀՖՖ մամուլի ծառայությանը, որի ընթացքում մասնավորապես նշել է.
«Շատ շոյված եմ Հայաստանի ազգային հավաքական հրավիրվելու կապացկությամբ: Չափազանց երջանիկ եմ և կարող եմ ասել, որ հուսախաբ չեմ անի թիմին և երկրպագուներին:
Իմ կյանքը Հայաստանում հիասքանչ է: Հաճելի է մշտական բնակություն հաստատել նոր վայրում, հարմարվել նոր ապրելակերպին, ծանոթանալ նոր մարդկանց հետ: Շնորհակալ եմ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային և ազգային հավաքականի մարզչական շտաբին՝ ինձ վստահելու և իմ որակներին հավատալու համար: Կարող եմ ասել, որ իմ երազանքն իրականություն դարձավ»:

©2020 Armenian Soccer