Armenian Soccer
Armenian Soccer

Նիգերիացի կիսապաշտպան Սոլոմոն Իմե Ուդոն կհամալրի ՀՀ ազգային հավաքականի կազմը

Գյումրիի «Շիրակի» 24-ամյա հենակետային կիսապաշտպան Սոլոմոն Իմե Ուդոն,ում տրանսֆերային արժեքը ներկայումս 200 հազար եվրո է , հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականում: Այս մասին իրազեկում են ՀՖՖ լրատվական ծառայությունից:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և նիգերիացի կիսապաշտպանը համաձայնության են եկել այս հարցի շուրջ: Ուդոն Հայաստանում հանդես է գալիս 2015 թվականից և ունի Հայաստանի ազգային հավաքականում խաղալու իրավական բոլոր հիմքերը: Փաստաթղթային հարցերի կարգավորումից հետո Ուդոն կկարողանա միանալ ազգային հավաքականին արդեն սեպտեմբերին:
Սոլոմոն Ուդոն ծնվել է 1995 թվականի հուլիսի 15-ին՝ Նիգերիայում։
Ակումբային կարիերան՝  
2013թ — «Էսփայր» (Սենեգալ),
2014թ — «Էյպեն», (Բելգիա),
2015թ — «Արարատ» (Երևան),
2015-2016թթ — «Ուլիս» (Երևան),
2016-2018թթ — «Շիրակ» (Գյումրի),
2018-2019 թթ- «Ուրարտու» (Երևան),
2019թ — «Շիրակ» (Գյումրի):  
ՀՀ բարձրագույն խմբի ընթացիկ առաջնությունում նա «Շիրակի» կազմում մասնակցել է 20 հանդիպման, որի ընթացքում խաղադաշտում էեղել է 1608 րոպե, ու 2 գոլ է հեղինակել:

©2020 Armenian Socce