Արդեն հայտնել ենք, որ ՀՀ ազգային հավաքականի և Երևանի «Արարատի» 25- ամյա նիգերիացի կիսպաշտպան Սոլոմոն Իմե Ուդոն ելույթները կշարունակի Կարագանդայի «Շախտյոր» ակումբում, որը ներկայացնում է Ղազախստանի բարձրագույն խմբի առաջնությունը։
Սոլոմոն Ուդոն «Արարատից» Կարագանդայի «Շախտյոր» տեղափոխվելուց հետո հետևյալ գրառումն է կատարել թվիթերում.
«Կկարոտեմ բոլորին «Արարատում»: Այստեղ հիանալի ժամանակ անցկացրեցի, որի ընթացքում մենք պայքարեցինք և մրցաշրջանի կեսին հասանք առաջատար դիրքի: Հեռանալու որոշումը շատ դժվար տրվեց: Պանդեմիայի պատճառով երկրպագուներին հանդիպելու հնարավորություն չեղավ, բայց այստեղ ես միշտ զգացել եմ նրանց սերն ու աջակցությունը»:
©2021 Armenian Soccer