Armenian Soccer
Armenian Soccer

«Փյունիկը» դուրս մնաց Vbet ՀՀ գավաթի խաղարկությունից 1/8-րդ փուլից

Փետրվարի 25-ին Երևանում  «Փյունիկի» մարզադաշտում կայացավ Vbet Հայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի` «Փյունիկ»-«Ուրարտու» պատասխան հանդիպումը: Հիշեցնենք, որ VBET Հայաստանի Գավաթի 1/8 եզրափակչի առաջին խաղում «Ուրարտուն» սեփական հարկի տակ 2:1 հաշվով առավելության հասավ «Փյունիկի» նկատմամբ :Այսօրվա  պատասխան խաղում Եղիշե Մելիքյանի   գլխավորած «Փյունիկին»  հաջորդ  փուլ  մտնելու համար  բավարարում է 1 գոլ խփել,սակայն այդ խնդիրը նրանց  չհաջողվեց կատարել: «Փյունիկը»  4-րդ տարին անընդմեջ դուրս մնաց ՀՀ գավաթի խաղարկությանից:  
«Փյունիկ»-«Ուրարտու»` 0:0,
Երևան, «Փյունիկ» մարզադաշտ,
Մրցավար՝ Հենրիկ Նալբանդյան,
Առաջին հանդիպումը՝ 1:2:
Քառորդ  եզրափակչում «Ուրարտուն» կհանդիպի  ՀՀգործո գավաթակիր` «Նոայի» հետ:

©2021 Armenian Soccer