Armenian Soccer
Armenian Soccer

Սկսել է Armenian Soccer կայքի մրցաշրջանի լավագույն խաղացողների և մարզչի թեկնածուների քվերակությունը

Չխախտելով վերջին տարիների ձևավորված ավանդույթը Հայաստանի ֆուտբոլային ամենահին ֆուտբոլային կայքերից մեկը, արդեն 15 տարի գոյություն ունեցող Armenian Soccer կայքը սկսել է իր կողմից առաջադրված մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստների և մարզչի թեկանծուների քվերակությունը:

Armenian Soccer Trophy

Արդեն մի քանի տարի է, ինչ Armenian Soccer-ը՝ հավատարիմ լինելով իր սկզբունքներին, ոչ միայն մատչելի է դարձնում հայկական ֆուտբոլը երկրպագուների ու հասանելի՝ արտասահմանյան ակումբների ներկայացուցիչների և սելեկցիոներների համար, այլև՝ վեր կանգնում բացառապես սպառողական մոտեցումներից: Մենք սահմանել ու հանձնում ենք մրցանակներ՝ մրցաշրջանի արդյունքներով «Հայաստանի առաջնության լավագույն մարզիչ», «Հայաստանի առաջնության լավագույն ֆուտբոլիստ» և «Հայ լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգերում:

Armenian Soccer կայքի կողմից առաջադրված «Հայաստանի առաջնության լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգի թեկնածուներն են՝
Մաիլսոն Լիմա, Արարատ-Արմենիա,
Սերգեյ Վակուլենկո,Արարատ-Արմենիա,
Մաքսիմ Մայրովիչ,Նոա,
Մորի Կոնե, Շիրակ,
Գուսատավո մարմենտինի, Ալաշկերտ:

Armenian Soccer կայքի կողմից առաջադրված «Հայ լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգի թեկնածուներն են՝
Հենրիխ Մխիթարյան, Ռոմա,
Տիգրան Բարսեղյան, Աստանա,
Գեղամ Ղադիմյան, Նեման,
Սարգիս Ադամյան, Հոֆենհայմ,
Էդգար Բաբայան, Հոբրո:

Armenian Soccer կայքի կողմից առաջադրված «Հայաստանի առաջնության լավագույն մարզիչ» անվանակարգի թեկնածուներն են՝
Վարդան Մինասյան, Արարատ-Արմենիա,
Վարդան Բիչախչյան, Շիրակ,
Իգոր Պիկուսշչակ, Նոա,
Դավիթ Կամպանիա, Լոռի,

Armenian Soccer կայքի կողմից առաջադրված Հայաստանի բարձրագույն խմբի 28-րդ առաջնության լավագույնների թեկանծուների քվեարկությունը կայքում տևելու է մինչև օգոստոսի 10-ը:

©2020 Armenian Soccer/Edgar Petrosyan