Armenian Soccer
Armenian Soccer

Հակոբ Տոնոյանի անվան ՀՀ սուպերգավաթի հանդիպումը՝ օգոստոսի 9-ին

Հակոբ Տոնոյանի անվան  ՀՀ սուպերգավաթն այս տարի կվիճարկեն երկրի չեմպիոն «Արարատ-Արմենիան» և գավաթակիր «Նոան»: Վերջինս վիճակահանության արդյունքում կհամարվի դաշտի տեր:Այս մասին տեղեկցնում են ՀՖՖ մամուլի ծառայությունից:
Հակոբ Տոնոյանի անվան  ՀՀ սուպերգավաթի հանդիպումը կկայանա օգոստոսի 9-ին՝ ժամը 19։00-ին՝ Երևանի ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ Հանդիպումը կանցկացվի առանց հանդիսականների։ Մեդիա ներկայացուցիչների թվաքականի վերաբերյալ կլինի լրացուցիչ տեղեկատվություն:

©2020 Armenian Soccer