ՀՀ 1-ին խմբի առաջնության 24-րդ տուրում Երևանի «Ալաշկերտ-2»-ն ընդունեց Աշտարակի «Արագածին» և տպավորիչ հաղթանակ տարավ` 7:2: Նկատնենք, որ «Արագածը» 1-ին խաղը անցկացրեց նորանշանակ գլխավոր մարզիչ Գոռ Աթաբեկյանի ղեկավարությամբ: «Արագածը» դարձյալ հենց սկզբից խաղադաշտ էր ելել 10 ֆուտբոլիստներով , իսկ դարպասում դարպասապահի պարտականությունը վերստին կատարեց կիսապաշտպան Արսեն Հակոբյանը: «Արագածի» կազմում Իկեչուկվու Մարկին դուբլի հեղինակ դարձավ:
Սերգեյ Էրզրումյանի գլխավորած թիմի կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Միհրան Դերմենջյանը, դուբլ ձևակերպեց Ախմեդ Ջինդոյանը, մեկական անգամ աչքի ընկան Արման Մանուկյանը և Մհեր Սուքիասյանը:
42 միավոր վաստակած «Ալաշկերտ-2»-ը հունիսի 11-ին կհյուրընկալվի ԲԿՄԱ-ին:
©2020 Armenian Soccer