Armenian Soccer
Armenian Soccer

Հերթական արտառոց դեպքը հայկական ֆուտբոլում

Երևանի ֆուտբոլի ակադեմիայի խաղադաշտում  ՀՀբարձրագույն   խմբի առաջնության 21-րդ տուրի   «Արարատ» — «Նոա» հանդիպումում     հայկական  ֆուտբոլում գրանցվեց հերթական արտառոց դեպքը: Այս երկու թիմերի մեկնարկային կազմերում   22  ֆուտբոլիստներից և ոչ մեկը հայազգի չէր, 22-ն էլ օտարազգի խաղացողներն  են: Ապա  անհասկանալի  հանգամանքներում հանդիպման մրցավար  Աշոտ Ղալթախչյան 13-րդ  րոպեին    խաղադաշտից հեռացրեց  Նոայի  կենտրոնական   պաշտպան Ալան Տատաևին: «Արարատն» , որն ի դեպ առայժմ հանդես է գալիս  առանց գլխավոր մարզչի (այդ պարտականություն  կատարում է  ակումբի նախագահ Վալերի Հովհաննիսյանը) չկարողացավ օգտվել թվային  առավելությունից: Գրանցվեց  գոլազուրկ ոչ-ոքի: 2-րդ կեսում ասապարեզ մտավ  2 թիմերի  առաջին  հայազգի  ֆուտբոլիստը՝ «Արարատի» կիսապաշտպան Զավեն Բադոյանը: Սակայն  նրա ակտիվությունն էլ   չօգնեց  «Արարատին» հաղթանակ տոնել: Նոային  էլ  չհասցրեցին օգնել  խաղավերջում ասպարեզ մտած Յուրի Գարեգանյանն ու Վիգեն Ավետիսյանը: Այս ոչ-ոքիից հետո «Նոան» վաստակեց 35 միավոր եւ բարձրացավ 2-րդ հորիզոնական: «Արարատն» իր միավորների քանակը հասցրեց 32-ի, բայց դարձյալ  մնաց 6-րդ հորիզոնականում:  

©2020 Armenian Socce