Նոր մրցաշրջանում սերբ փորձառու դարպասապահ ,29-ամյա Նիկոլա Պետրիչն, ով հայտնի է Սերբիայի Մ15,Մ17, Մ19 և Մ21 տարեկանների հավաքականներում ունեցած իր ելույթներով, կարիերան կշարունակի ՀՀ կրկնակի չեմպիոն Երևանի «Արարատ-Արմենիայում»: Ըստ Transfermarkt կայքի ներկայումս 500հազար եվրո տրանսֆերային արժեք ունեցող այս ֆուտբոլիստը նշված աղբյուրի տեղեկացման համաձայն հունվարի 28-ին պայմանագիր է կնքել հայկական ակումբի հետ:Նա Արարատ-Արմենիա է տեղափոխվել Սերբիայի սուպերլիգայի ընթացիկ առաջնությունում 19 տուրից հետո վաստակած 32միավորով 6 –րդ տեղում ընթացող Նովի Սադի «Պրոլետեր» թիմից: Նա վերջին 2 մրցաշրջաններում այս թիմի կազմում առանց փոխարինման մասնակցել է 47 հանդիպման:Նա մինչ այդ էլ ելույթներ է ունեցել սերբական` «Չուկարիչկի», «Մլադոստ», «Բորաց» թիմերի կազմերում:
Սերբ դարպասապահ Նիկոլա Պետրիչի մասաին ՀՀ գործող չեմպիոն դեռ պաշտոնկան տեղեկություն չի տվել :
Հիշեցնենք, որ «Արարատ –Արմենիան» այսօր`հունվարի 29-ին 2 շաբաթյա ուսումնամզական հավաքի է մեկնել Դուբայ:
©2021 Armenian Soccer