ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում կայացավ երկօրյա սեմինար-հանդիպում Հայաստանի մարզադաշտերում աուդիոնկարագրողական մեկնաբանության համակարգերի ներդրման թեմայով: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Աուդիոնկարագրողական մեկնաբանությունը հատուկ համակարգ է, որը օգնում է մարզադաշտ այցելած տեսողության խնդիրներ ունեցող երկրպագուներին տեղեկություն ստանալ խաղադաշտում ծավալվող իրադարձությունների վերաբերյալ:
Սեմինար-հանդիպումը իրականացվեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և Ֆուտբոլի հասանելիության եվրոպական կենտրոնի (CAFE) համատեղ ջանքերով: Սեմինարն անցկացրեց աուդիոնկարագրողական մեկնաբանության ոլորտում բազմամյա փորձ ունեցող փորձագետ Լյուբոմիր Պոկոտիլոն:
Սեմինարի ընթացքում քննարկվեցին աուդիոնկարագրողական մեկնաբանության միջազգային փորձը, առանձնահատկությունները և Հայաստանում համակարգի ներդրման համար անհրաժեշտ քայլերը:
©2021 Armenian Soccer