ԱԱ-2022 ընտրական փուլի՝ Գերմանիայի հավաքականի հետ խաղին ընդառաջ Հայաստանի ազգային հավաքականի մարզիչ Խոակին Կապառոսից բացի լրագրողների հարցերին է պատասխանել մեր թիմի անդամ, գերմանական «Հոֆենհայմի» հարձակվող Սարգիս Ադամյանը:
Մասնավորապես, ֆուտբոլիստը նշել է, որ կուզեր գոլ խփել Մանուել Նոյերին:
«Եթե Նոյերը վաղն ընդգրկված լինի Գերմանիայի հավաքականի կազմում, շատ կուզեմ գրավել նրա դարպասը:
Այս խաղն ինձ համար առանձնահատուկ է, որովհետև ես արդեն 20 տարի է՝ ապրում եմ Գերմանիայում ու միշտ ցանկացել եմ, որ Հայաստանի կազմում մի օր խաղալ Գերմանիայի հավաքականի հետ»,-ասել է Ադամյանը:
©2021 Armenian Soccer