Armenian Soccer
Armenian Soccer

Խոակին Կապառոս. «Հայաստանի համար, ոչ թե՝ Գերմանիայի դեմ»

Joaquin Caparros

 

ԱԱ-2022 ընտրական փուլի՝ Գերմանիայի հավաքականի հետ խաղին ընդառաջ Հայաստանի ազգային հավաքականի մարզիչ Խոակին Կապառոսը պատասխանել է լրագրողների հարցերին:

Մոտիվացիայի մասին

Գերմանիայի հավաքականի պես հզոր թիմի դեմ խաղալը չի ենթադրում լրացուցիչ մոտիվացիա:

Մեր մոտիվացիան պիտի լինի այն, որ մենք խաղում ենք մեր երկրի, ժողովրդի ու Հայաստանի համար ու նաև այն, որ շատ հետաքրքիր մարտահվեր է մեր առջև՝ շատ բարդ: Մեր մոտիվացիան կախված չէ մրցակցից: Այն պայմանավորված է այն մարտահրավերով ու խնդիրներով, որոնք մե՛ր առաջ են:

 

Փիլիսոփայության մասին

Մենք շարուակում ենք աշխատել թիմի փիլիսոփայության վրա, ու պետք է հավատարիմ լինենք մեր սկզբունքներին: Բնականաբար մեր թիմային խաղը պետք է եռապատկենք, որպեսզի հասնենք հաջողության: Եթե ուզում ենք հասնել հաջողության, պետք է թիմային խաղ խաղանք

 

Հիշեցնենք, որ J խմբի Գերմանիա-Հայաստան հանդիպումը կկայանա վաղը՝ սեպտեմբերի 5-ին, Երևանի ժամանակով 22:45-ին Շտուտգարտում:

 

©2021 Armenian Soccer