Նոյեմբերի 5-ին Գերմանիայի բունդեսլիգայի առաջնության մասնակից «Հոֆենհայմը» Եվրոլիգայի խմբային մրցաշարի L խմբի 3-րդ տուրի շրջանակում հյուրընկալել էր Չեխիայի գավաթի անցյալ տարվա խաղարկության եզրափակչի մասնակցի Լիբերեցի «Սլովանին» ու խոշոր `5:0 հաշվով առավելության հասավ; Այս հաղթանակում մեծ ներդրում ունեցավ վնասվածքից բոլորից վերջրս ապաքինված ու շարք վերադարձած ՀՀազգային հավաքականի 27 –ամյա հարձակվող Սարգիս Ադամյանը: Նա այս խաղում ասպարեզ մտավ 61-րդ րոպեին ու 71-րդ և 76-րդ րոպեների դարձավ դուբլի հեղինակ ու օգնեց «Հոֆենայմնին» 5:0 հաշվով ջախջախելու չեխական ակումբին: 3 տուրից հետո վաստակած 9 միավորով Ադամյանի թիմը խմբի միանձնյա առաջատարն էր ու 2-րդ տեղում ընթնացող «Ցրվենա Զվեզդայից» առաջ է անցել 3 միավորով: Ի դեպ,վերևում հիշատակաված դուբլը ընթացիկ մրցաշրջանում Ադամյանի խփած առաջին գոլերին էին «Հոֆենհայմի» կազմում:
ՀՀազգային հավաքականի խաղացողի շարք վերադառնալու ցուցադրած արդյունավետ խաղը անշուշտ շատ ուրախացնող ու հուսադրող է , հատկապես ընտրանու Վրաստանիև Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականների հետ առաջիկա պատասխանատու ու կարևոր խաղերից առաջ:
©2020 Armenian Soccer