Հոկտեմբերի 25-ին Գերմանիայի բունդեսլիգայիառաջանության 5 –րդ տուրի շրջանակում «Հոֆենհայմի» Բրեմենում «Վերդերի» հետ արտագնա խաղում 1:1 հաշվով ոչ-ոքի խաղաց:Այս մրցմաարտին երկար խաղադադարից հետո «Հովֆենհայմի» 1-ին թիմի կազմ վերադարձավ ՀՀազգային հավաքականի 27-այա հարձակվող Սարգիս Ադամյանն, ով ասպարեզ մտավ 77-րդ րոպեին իսրայելցի 28-ամյա հարձակվող Մոանես Դաբուրի փոխարեն: Սա ընթացիկ մրցաշրջանում Ադամյանի 1-ին ելույթն էր «Հոֆենհայմի« 1-ին թիմի կազմում: Նա «Հոֆենհայմի» 1-ին թիմում վերջին անգամ պաշտոնական հանդիպման էր մասնակցել փետրվարի 15-ին՝ խաղադաշտ դուրս գալով բունդեսլիգայի շրջանակում «Վոլֆսբուրգի» հետ կայացած հանդիպման ժամանակ:
Իսկ մինչ այդ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Ադամյանը 4 խաղ է անցկացրել «Հոֆենհայմի» 2-րդ թիմի կազմում, որոնց ժամանակ խաղադաշտում եղել էր 294 րոպե:Բացի այդ հայտավորված է եղել Բունդեսլիգայի ընթացիկ առաջնության «Մայնցի» հետ խաղին (սեպտեմբերի 19-ին), ինչպես նաև Եվրոլիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի 1-ին տուրի «Ցրվենա Զվեզդայի» հետ հանդիպմանը (հոկտեմբերի 22-ին), սակայն 2 դեպքում էլ ասպարեզ չի ելել մնացել է պահեստայինների աթոռին:
©2020 Armenian Soccer