Armenian Soccer
Armenian Soccer

«Վանի» դարպասպահի միակ կոպիտ սխալը շատ թանկ նստեց նրա թիմի վրա

Չարենցավանի քաղաքային մարզադաշտում  Vbet   ՀՀ պրիմերի լիգայի  առաջնության  9 –րդ տուրի 1 –ին խաղում ստուգատեսի  նորեկ  «Վանը» հյուրընկալել  էր  ՀՀ կրկնակի չեմպիոն  «Արարատ –Արմենիային»,ո րը անհաջող էր մեկնարկել  ընթացիկ առաջնությունում:  Հակառակը տանտերերը  Սևադա  Արզումանյանի ղեկավարությամբ   հանդես եկող «Վանն» առաջին 3 տուրերում 3 անընդմեջ հաղթանաակ էր տարել ու 100 տոկոսնողոց արդյունքով գլխավորում էր  մրցաշարային   աղյուսակը:Սակայն   հետո  անցկացված 5-րդ և 7-րդ տուրերի հանդիպումներում `0:1 և 0:2 հաշվով զիջել էր «Ալաշկերտին»  ու «Ուրարտուին»:  Այսօր Սևադա  Արզումանյանի   սաները  ջանքեր գործադեցին անհաջողությւոնների շրջանը ընդհատել: Սակայն  55 –րդ րոպեին  սխալ դիրք ընտրելու պատճառով «Վանի» դարպասապահ Հենրի Ավագյանը կոպիտ սխալ  թույլ տվեց ու  դրանից օգտվելով  Մաիլսոն Լիմա   տուգանայինից  խփեց  հանդիպման միակ` հաղթական գոլը:   «Վանի»  պարտությունից  խուսափելու ջանքերը կրկին հաջողությամբ չպսակվեցին ու  թիմը 3 –րդ անընդմեջ պարտությունը կրեց,  ընդ որում կրկին չոր հաշվով:  Իսկ ահա  իսպանացի    մասնագետ  Դավիթ Կամպանիայի սաները տոնեցին   իրենց 2–րդ անընդմեջ հաղթանակն  ու մոտեցան  առաջատարներին:

©2020 Armenian Socce