Աֆրիկայի ազգերի գավաթի որակավորման փուլի F խմբի եզարափակիչ`6-րդ տուրում Երևանի «Ուրարտուի» 28-ամյա կենտրոնական պաշտպան Սալոմոն Նիրիսարիկեի Ռուանդայի հավաքականը գոլազուրկ ոչ-ոքի գրանցեց խմբի առաջատար Կամերունի ընտրանու հետ պայքարում։Այս մասին իարզելում են Ուրարատուի մամուլի ծառայությունից:
Սալոմոնն ընդգրկված էր իր թիմի մեկնարկային կազմում և առանց փոխարինման մասնակցեց ողջ հանդիպմանը։
Խմբային մրցաշարի 6 հանդիպումներում վաստակած 6 միավորով և խմբում զբաղեցնելով 3-րդ հորիզոնականը՝ Ռուանդայի ընտրանին ավարտեց ելույթները Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկությունում։
F խմբից հաջորդ փուլում հանդես գալու իրավունք նվաճեցին Կամերունի և Կաբո Վերդեի հավաքականները։
©2021 Armenian Soccer