Armenian Soccer
Armenian Soccer

Լրագրողների ՀՀ ընտրանին կրկին կմասնակցի ֆուտբոլի Եգիպտոսի միջազգային մրցաշարին

Ապրիլի 1-3-ը  Եգիպտոսում կկայանա    Լրատվամիջոցների եւ լրագրողների    ֆուտբոլի միջազգային  8-րդ մրցաշարը, որն այս անգամ կկայանա Շարմ էլ Շեյխ քաղաքում։
«TotoGaming» բուքմեյքերական ընկերության աջակցության շնորհիվ մրցաշարին կրկին կմասնակցի    լրագրողների ֆուտբոլի Հայաստանի հավաքականը, որը 2019 թ-ին  տեղի  ունեցած մրցաշարի նախորդ խաղարկությունում գրավել էր 2-րդ տեղնու  արժանացել  էր արծաթե մեդալների։
Հայաստանի   ավաքականից բացի ստուգատեսին այս տարի կմասնակցեն ևս  հինգ երկրի լրագրողական ընտրանիներ ր՝ Ուկրաինայից , Բելառուսից , Եգիպտոսից , Մոլդովայից եւ Ղազախստանից ։ Եռօրյա պայքարում    բոլոր թիմերը  շրջանաձև մրցկարգով կմրցեն միմյանց հետ:
Հիշեցնենք, որ  լրագրողների ֆուտբոլի  ՀՀ  ընտրանին,  որի կազմում  ընդգրկված են հայաստանյան մի շարք ԶԼՄ-ների աշխատակիցներ, միջազգային բազմաթիվ մրցաշարերի մասնակից և մրցանակակիր է:

©2021 Armenian Soccer