Armenian Soccer
Armenian Soccer

ՌՈԲԵՐՏ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ․ «ՊԵՏՔ Է ԱՎԵԼԻ ԼԱՎ ՀԱՆԴԵՍ ԳԱՆՔ ՄՅՈՒՍ ԽԱՂԵՐՈՒՄ»

ԱՄԷ-ում ընթացող ուսումնամարզական հավաքի շրջանակներում «Ուրարտու-2»-ի   իսպանացիների հետ անցկացրած առաջին ստուգողական խաղից(1:3)  հետո թիմի  գլխավոր մարզիչ Ռոբերտ Արզումանյանը խոսեց խաղի, ինչպես նաև անցնող հավաքի մասին․

«LA LIGA HРC»-Ի ՀԵՏ ԽԱՂԻ ՄԱՍԻՆ
«Կարծում եմ՝ լավ խաղ ստացվեց։ Մեզ համար մի փոքր խնդիր էր խոտածածկի փոփոխությունը։ Ընդհանուր առմամբ, շատ արագ խաղ էր ընթանում, բայց կարողացանք տեմպը պահել՝ չնայած կային որոշակի խնդիրներ, բնական է, նման թերացումներ յուրաքանչյուր խաղին լինում են, պետք է վերլուծենք, առկա սխալները ամենօրյա աշխատանք են պահանջում։ Ինչևէ, գոհ եմ տղաների կատարած աշխատանքից»։
ՄՐՑԱԿՑԻ ՄԱՍԻՆ
«Խաղում էինք ուժեղ մրցակցի հետ՝ հասուն, պատրաստ թե՛ ֆիզիկապես, թե՛ տեխնիկապես։ Սա շատ մեծ փորձ էր մեր ֆուտբոլիստների համար։ Պետք է շարունակենք պատրաստվել, մյուս 2 խաղերում ավելի լավ հանդես գանք, որպեսզի նոր ուժով վերադառնանք Հայաստան և պատրաստվենք առաջնությանը»։
ՀԱՎԱՔԻ ՄԱՍԻՆ
«Նախապատրաստական հատվածն այստեղ լավ է ընթանում, պայմանները շատ լավն են, մարզումները նույնպես լավ են անցնում, կարծում եմ՝ լավ պատրաստված կներկայանանք առաջնությանը»։
ԹԻՄԻ ՄԱՐԶԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ
«Լավ մարզավիճակում է գտնվում թիմը, բայց նման խաղերի շնորհիվ էլ ավելի պետք է ավելացնենք ու բարելավենք ամեն ինչ։ Արդեն մոտ ենք առաջնության վերսկսմանը, պետք է հնարավորինս պատրաստ մոտենանք դրան»։

©2021 Armenian Soccer