Armenian Soccer
Armenian Soccer

«ՈՒՐԱՐՏՈՒՆ» ՍՏՈՒԳՈՂԱԿԱՆ ԽԱՂ ԿԱՆՑԿԱՑՆԻ «ՍԵՎԱՆԻ» ՀԵՏ

ՀՀ   պրիմեր լիգայի ՀՀ  ընթացիկ առաջնության մասնակից Երևանի «Ուրարտուն» պատրաստվում է նախապատրաստական շրջանի թվով 7-րդ ստուգողական հանդիպումն անցկացնել։
Ինչպես տեղեկացնում են երևանայան ակումբի մամուլի ծառայությունից, Ալեքսանդր Գրիգորյանի գլխավորած թիմի մրցակիցն այս անգամ կլինի   ՀՀ 1-ին խմբի ընթացիկ առաջնության առաջատար «Սևանը»։ Հանդիպումը կկայանա փետրվարի 15-ին «Ուրարտու» մարզաբազայում և կմեկնարկի 15։00-ին։
Խաղի կարևորագույն իրադարձություններին օնլայն ռեժիմով կարող եք հետևել «Ուրարտուի»   տելեգրամյան ալիքում։

©2021 Armenian Soccer