Armenian Soccer
Armenian Soccer

ՌԱՖԱՅԵԼ ՆԱԶԱՐՅԱՆ. Մ-21 ՀՀ հավաքականը գլխավորելը մեծ պատասխանատվություն է ինձ համար

Այսօր`հոկտեմբերի  19-ին ԲԿՄԱ-ի  գլխավոր մազիչ Ռաֆայել Նազարյանը  նշանակվել ՀՀ  երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ ր ՀՖՖ –ի հետ երկամյա պայմանագիր է կնքել: Նշանակումից հետո  ՀՖՖ մամուլի ծառայության տված 1-ին հարցավազրույցում Նաշարյանը նշել է.
«Հայաստանի Մ-21 հավաքականը գլխավորելը մեծ պատասխանատվություն է ինձ համար: Ժամանակին աշխատել եմ այս տարիքային հավաքականում և լավ եմ պատկերացնում աշխատանքի դրական կողմերը և դժվարությունները: Շվեդիայի և Իսլանդիայի հավաքականների հետ առաջիկա հանդիպումները մեզ համար լավ առիթ է գործի մեջ տեսնելու այն ֆուտբոլիստներին, ում շուրջ ձևավորվելու է ընտրական հաջորդ փուլին մասնակցող հավաքականը: ԲԿՄԱ-ում ամենօրյա ռեժիմով աշխատում եմ թեկնածուներից շատերի հետ: Մեր ուշադրության կենտրոնում են լինելու տարիքային առումով այս հավաքականին համապատասխան բոլոր ֆուտբոլիստներն, ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից: Վստահ եմ, որ ստեղծելու ենք շատ մարտունակ հավաքական»:  
Ռաֆայել Նազարյանի կենսագրությունը
Ծնվել է 1975 թվականի մարտի 26-ին՝ Երևանում։ Ֆուտբոլային կարիերայի ընթացքում հանդես է եկել հետևյալ ակումբներում․
«Արարատ» Երևան – 1993-1998թթ
«Էրեբունի» Երևան – 1998-1999թթ
«Սպարտակ» Երևան – 1999-2000թթ
«Արաքս» Արարատ – 2000թ
«Զվարթնոց» Երևան – 2000-2001թթ
«Փյունիկ» Երևան – 2001թ
«ՄԻԿԱ» Աշտարակ – 2001-2002թթ
«Փյունիկ» Երևան – 2002թ
«Բանանց» Երևան – 2002-2004թթ
«Փյունիկ» Երևան – 2004թ
«Դարիդա» (Բելառուս) – 2004-2006թ
«Փյունիկ» Երևան – 2006-2008թթ
«Ուլիս» Երևան – 2008-2009թթ

Ռաֆայել Նազարյանն ունի Հայաստանի Մ-21 հավաքականի հետ աշխատելու փորձ (2011-2013): Նրա գլխավորությամբ Հայաստանի Մ-21 հավաքականը գրանցել է պատմության մեջ լավագույն արդյունքը՝ Եվրոպայի Մ-21 2013 թ. առաջնության ընտրական փուլում տանելով 4 հաղթանակ, 3 հանդիպում ավարտելով ոչ-ոքի և կրելով 1 պարտություն: Ընդգրկված լինելով Չեխիայի, Չեռնոգորիայի, ՈՒելսի և Անդորրայի Մ-21 թիմերի հետ նույն խմբում՝ մեր թիմը վաստակել է 15 միավոր և զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը:
Ընդհանուր առմամբ, Ռաֆայել Նազարյանի գլխավորությամբ Հայաստանի Մ-21 հավաքականը 2011- 2013 թթ. անցկացրել է 12 հանդիպում, տարել է 5 հաղթանակ, 3 հանդիպում ավարտվել է ոչ-ոքի, և կրել է 4 պարտություն։ Խփած և բաց թողած գնդակների տարբերությունն է 15-13։   

Մարզչական կարիերան ամբողջությամբ՝ ստորև

Հայաստանի ազգային հավաքական – Գլխավոր մարզչի օգնական (2011-2013թթ)
«Բանանց» Երևան – Գլխավոր մարզիչ (2011-2012թթ)
Հայաստանի Մ-21 հավաքական – Գլխավոր մարզիչ (2011-2013թթ)
«Տոբոլ» (Ղազախստան) – Գլխավոր մարզչի օգնական (2014-2015թթ)
«Արցախ» Երևան – Գլխավոր մարզիչ (2018-2019թթ)
«Բանանց» Երևան – Մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման ծրագրի ղեկավար (2019թ)
Հայաստանի Մ-19 հավաքական – Գլխավոր մարզիչ (2019-2020թթ)
ԲԿՄԱ Երևան – 2019թ-   մինչ օրս:

©2020 Armenian Soccerr