Armenian Soccer
Armenian Soccer

Ռազմիկ Գրիգորյանի գլխավորած «Արարատ-2» համոզիչ հաղթանակ տարավ «Լեռնային Արցախի» նկատմամբ

ՀՀ 1-ին   խմբի առաջնության 16-րդ տուրում «Արարատ-2»-ը  Էջմիածնի  ֆուտբոլի  ակադեմիայի դաշտում   համոզիչ հաղթանակ տոնեց «Լեռնային Արցախի» նկատմամբ։
ՀՀ ազգային  հավաքականի  նախկին խաղացող Ռազմիկ Գրիգորյանի   գլխավորած  թիմն առավելության հասավ 5։0 հաշվով։ Դուբլ հեղինակեց Սերոժ Թիթիզյանը, մեկական անգամ էլ աչքի ընկան Սերոբ Գալստյանը, Գրիգոր Մուրադյանը և Կարեն Շիրխանյանը։
Այս  հաղթանակից հետո «Արարատ-2»-ն իր ակտիվում գրանցած  13 միավորով  մնաց  7-րդ տեղը, իսկ «Լեռնային Արցախը»   վաստակած 19 միավորով ընթանում է 5 –րդ տեղը:

©2020 Armenian Soccer