Armenian Soccer
Armenian Soccer

Էդուարդ Սպերցյանը ու Արտյոմ Պողոսովը ընդգրկվել են ՌԴ ՖԱԼ-ի 26-րդ տուրի խորհրդանշական հավաքականի կազմում

ՌԴ    ֆուտբոլի ազգային լիգայի`ՖԱԼ-իառաջանության 2020թ վերջին`  26 –րդ  տուրում  դարձյալ բարձր արդյունավետությամբ աչքի ընկավ  «Կրասնոդար -2» -ի առանցքային խաղացող՝ 20-ամյա կիսապաշտպան Էդուարդ Սպրեցյանը:Նա   հեթ տրիկի և գոլային 1փոխանցման շնորհիվ  օգնեց իր թիմին 7:0 հաշվով համոզիչ  հաղթանակ տոնել  «Սպարտակ -2» -ի հետ խաղում:  Սպերցյանն,  ով  առանց փոխարինման մասնակցեց ողջ հանդիպումնն ընթացիկ առաջնությունում «Կրասնադար -2» -ի կազմում մասնակցել է ՖԱԼ-ի 21   հանդիպման  ,խաղդաշտում եղել է 1829րոպե   և   12 գոլ է հեղինակել: Բացի այդ նա արդեն  ՌԴ պրիմերլիգայում էլ  հանդես է  եկել Կրասնոդարի»  4 հանդիպման: Սպարտակ-2-ի»  հետ խաղում  «Կրասնոդար -2» -ի կազմում  59-րդ րոպեին ասպարեզ մտավ նաև ՀՀազգային  հավաքականի խաղացող Խորեն Բայրամյանի եղբայրը`22-ամյա կիսապաշտպան Լևոն Բայրամյանն, ով  86-րդ րոպեին արժանացավ դեղին քարտի: Լևոնն էլ ՖԱԼ-ի ընթացիկ առաջնությունում «Կրասնոդար -2» -ի   կազմում մասանկցել է 11 հանդիպման ու այդ ընթացքում խաղադաշտում եղել է 106րոպե:
26-րդ տուրի   հանդիպումների   ավարտից հետո  ՖԱԼ-ի փորձագետները կազմել են   տուրի    խորհրդանշական հավաքականը:Վերջինիս կազմում  Էդուարդ Սպրեցյանից բացի  տեղ է գտել նաև  Աստրախանի «Վոլգարի»  21-ամյա հարձակվող Արտյոմ Պողոսովն, ով ընթացիկ առաջնությունու մմանսակցել է իր թիմի 21 խաղի, խաղադաշտում  եղել է  1319րոպե և 5 գոլ է հեղինակել:
26տուրից հետո  35 միավոր վաստակած «Վոլգարը» 22 թիմների պայքարում ընթանում է 11 –րդ , իսկ «Կրասնոդար-2»-ն էլ  իր ակտիվում գրանցած 29միավորով զբաղեցնում է 15 –րդ հորիզոնականը:

©2020 Armenian Soccer