Armenian Soccer
Armenian Soccer

ՊՍԺ-ն ընդհատեց Միշել Տոր –Զաքարյանի «Մոնպելյեի» հաղթարշավը

Ֆրանսիայի   1 –ին լիգայի առաջնության  13 –րդ տուրի  շրջանակում   վերջին 4 հանդիպումներում տոնած հաղթանակների շնորհիվ   առաջատարների խմբում  հայտնված Միշել Տեր-Զաքարյանի ղեկավարությամբ    հանդես  եկող  «Մոնպելյեն»  սեփական հարկի    տակ  սկզբունքային մրցամարտում  հյուրընկալեց   ստուգատեսի միանձնյա առաջատար ՊՍԺ-ին:Փարիզեցիներին հաջողվեց այս խաղում  ընդհատել Տեր-Զաքարյանի  թիմի հաղթարշավն ու  3:1 հաշվով հաղթանակ տոնելով ամրապնդվել առաջատարի դիրքում:   1-ին խաղակեսում ծավալվեց հավասար   պայքար ու 1:1 հաշիվը գրանցեց:  Խաղավերջում Մպաբեն   խփեց  իր թիմի 3 –րդ գոլն ու ապահովեց  իր թիմի  3:1 հաշվով հաղթանակը:  Տեր-Զաքարյանի Մոնպելյեն«    13 խաղից հետո իր ակտիվում գրանցած 23 միավորով հիմա  3- 6-րդ տեղերն  է   կիսում    «Լիլի», Լիոնի  «Օլիմպիկն» ու  «Մոնակոն»:  
Հաջորդ `14 –րդ տուրում    հայ մասնագետի  թիմը    դելտմբերի 13-ին արտգնա խաղում կմրցի «Լանսի» հետ, որը  21 միավորով զբաղեցնում է  7 –րդ հորզոնականը:

©2020 Armenian Soccer