Armenian Soccer
Armenian Soccer

«Սևանը» կամային հաղթանակ տոնեց «Արարատ-Արմենիա-2» -ի նկատամաբ և հավասարվեց «Վեստ -Արմենիային»

ՀՀ   1 –ին խմբի առաջնության  16-րդտուորի շրջանկում  ՀՀբարձրագույն խմբի ուղեգրի համար պայքարող   «Սևանն», որը  հանդես է գալիս ՀՀ ազգային հավաքականի նախկին   խաղացող Արմեն Շահգելդյանի ղեկավարությամբ     իր հարկի տակ` Երևանի ՄԶՀՀԿ  (նախկին«ՄԻԿԱ) մարզադաշտում հյուրընկալել էր «Արարատ-Արմենիա-2»-ին:Խաղասկիզբը խոստումնալից էր հյուրերի համար, ովքեր էլ բացեցին խաղի հաշիվը:  Սակայն Շահգելդյանի   սաներին մինչև  ընդմիջում    կարողացան վերականգնել  հաշվի  հավասարությունը: 40-րդ րոպեին աչքի ընլավ «Սևանի»   լիտվացի լեգիոներ Էդվինաս Կլոնիունասը:  2 -րդ կեսում նախաձեռնությունն անցավ սևանցիների  կողմը:  75 –րդ րոպեին աչքի ընկավ  Հակոբ Լոռեցյանն, ով էլ  2:1 հաշվով կամային կարևոր  հաղթանակ պարգևեց «Սևանին»: Այս հաղթանակից հետո  Շահգելդյանի   թիմը իր ակտիվում գրացած 25 միավորով  հավասարավեց    2 –րդ տեղում ընթացող«Վեստ Արմենիային: Հաջորդ՝ 17-րդ տուրում  դեկտեմբերի 11-ին    Չարենցավանի քաղաքային մարզադաշտում կհյուրընկալվի    «Նորավանքին»:  

©2020 Armenian Soccer