Armenian Soccer
Armenian Soccer

ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՂԹԱՆԱԿ ՎՐԱՍՏԱՆԻ ԸՆՏՐԱՆՈՒ ՆԿԱՏՄԱՄԲ ԹԲԻԼԻՍՈՒՄ

Նոյեմբերի 15-ին  Թբիլիսի   «Դինամո»  մարզադաշտում  ՈՒԵՖԱ   Ազգերի լիգայի 2 –րդ խաղարկության  C   լիգայի  2-րդ խմբի    5 –րդ տուրի շրջանակում   հանդիպեցին  1 –ին տեղի  համար պայքարող Վրաստանի և Հայաստանի   հավաքականները: Այս խաղից առաջ   երեկ  նույն խմբում հանդես եկող առայժմ անպարտելի  Հյուսիսային  Մակեդոնիյաի ընտրանին իր հարկի տակ 2:1   հաշվով պարտության էր մատնել  Էստոնիայի հավաքականին:
Նկատենք,  որ  ընդամնեը 3 օր   առաջ`նոյեմբերի  12-ին մակեդոնացիները պատմական հաղթանակ էին տոնել  վրացիների նկատմամբ: Նրանք Ազգերի լիգայի 1 –ին խաղարկության փլեյ- օֆֆի եզրափակչում  լեգենդար ֆուտբոլիստ Գորան Պանդիևի  խփած միակ գոլի շնորհիվ  1:0 հաշվով Վրաստանի ընտրանուն հաղթելով Թբիլիսիում   իրենց պատմության մեջ առաջին անգամ  2021թ Եվրոպայի  առաջնության եզրափակիչ մրցաշարին մասնակցելու պատվին էին արժանացել:
Այնպես Վլադիմիր Վայսի սաները  Հայաստանի հավաքականի հետ հանդիպմանը ասպարեզ էին մտել կոտրված , հուսալքված  ու ուժերը  չվեարկանգնած, քանի որ ձեռքից բաց էին թողել Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարին մասնակցելու  պատմական եզակի շանսը:
Օբյեկտիվ պատճառներով`   արցախյան   իրադրաձություններով ու   պարտադրված  զինադադարով պայմանավորված ՀՀհավաքականի    ֆուբոլիստներն էլ հոգեբանական առումով  աննախանձելի վիճակում  էին:Դրան գումարվել էր նաև այն,  որ    կորոնավիրուսի համավարակի պատճառով  հավաքանին չէին կարողացել միանալ   ընտրանու առանցքային խաղացող   ու առաջատար ՀԵՆՐԻԽ ՄԽԻԹԱՐՅԱՆՆ, ինչպես  նաև կիսապաշտպաններ `Էդգար Բաբայանն ու Աղվան Պապիկյանը:
Բայց բարեբախտաբար ՀՀհավաքականի գլխավոր մարզիչ , իսպանացի Խոակին Կապառոսին    հաջողվել էր  տղաներին ճիշտ տրամադրել  վճռորոշ հանդիպմանն    ու  ընտրած խելամաիտ մարտավարության  շնորհիվ հասնել պատմական հաղթանակի:   Մինչև երեկ Հայաստանի և Վրաստանի հավաքականները  հանդիպել էին  5 անգամ , ու դրանցից 3 –ում հաղթել էին վրացիները, 1-ում  ՀՀընտրանին ու մեկ  խաղում էլ ոչ-ոքի էր գրանցվել:Միակ ոչ-ոքին `2:2 հաշվով գրանցվել էր  այս թիմերի պաշտոնական  1-ին խաղում , որը տեղի էր ունեցել   Ազգերի լիգայի 2-րդ խաղարկության   C   լիգայի  2-րդ խմբի  3-րդ տուրի   հոկտեմբերի 11-ին  Լեհաստանի   Տիխի քաղաքում     կայացած մրցավեճում:
Զգալով, որ մրցակիցն  ուժասպառ է եղել ու  չի հասցրել վերկանգնվել   ՀՀ ընտրանու ֆուտբոլիստները համարձակ առաջ նետվեցին  ու  34 –րդ րոպեին  Տիգրան   Բարսեղյան  ճշգիրտ  գոլային փոխանցումից   ՀՀ  հավաքականի  ավագ  Գևորգ  Ղազարյանը  բացեց խաղի հաշիվը:    Սա  Գևորգ Ղազարյանը Հայաստանի ազգային հավաքականի կազմում անցկացրած 73-րդ խաղում խփեց իր 14-րդ գոլը:Ղազարյանն այդ ցուցանիշով հավասարվեց Յուրա Մովսիսյանին և կիսում է երկրորդ տեղը հավաքականի՝ բոլոր ժամանակների ռմբարկուների ցանկում:
Քիչ անց  Ղազարյանը  հրաշալի հնարավորություն ստացավ    կրկնապատելու այն, սակայն   գոլ խփելու իրական շանսը ձեռքից բաց թողեց, բաց դարպասը չկարողացավ  գրավել:  Նրա հարվածն իր վրա  ընդունեց դապասաձողը: 40-րդ րոպեին տանտերեը կարող էին հավսարաեցնել հաշիվը:Այս դրվագում էլ  գերազանց գործեց  դարպասապահ Դավիթ Յուրչենկոն,  ով 2 անգամ իրար  ետևից փրկեց ՀՀհավաքականին վերահաս  գոլից:  
2 –րդ խաղսկեսի սկզբնամսսում  Վայսի կատարած փոխարինումներցի հետո Վրաստանի հավաքսկանի ֆուտբոլիստներն նկատելիորեն  ակտիվացան: Եվ  ի վերջո 65-րդ րոպեին  փոխարինման մտած Կազիշվիլին վերականգնեցին  հաշվի հավասարությունը: Ընդ որում իտալացի մրցավար Մարկո Գուիդան մեր դարպասին նշանակեց    միանգաման անհասկանալի 11 մետրանոց:Բան այն է , որ գրոհելիս   Լոբժանիձեն ՀՀ  ընտրանու տուգանային  հրապարակում    վայր գցեց պաշտպան Արման Հովհաննիսյանին , ու մրցավարը  վրացի խաղացողին պատժելու փոխարեն մեր դարպասին 11 մետրանոց նշանակեց:
Բայց դա էլ  չընկճեց   մեր ֆուտբոլիստներին:  77-րդ րոպեին Կապառոսը միանգամից 3 փոփոխություն կատարեց, ու ասպարեզ մտան Վահան Բիչախչյանը, Կարեն Մուրադյանն ու  Արշակ Կորյանը, ովքեր   էլ   բեկում   մտցրեցին  խաղի մեջ:  86-րդ  րոպեին    ասյ խաղում    Տիգրան  Բարսեղյանի    2 –րդ գոլոյին փոխանցումից հետո  Սարգիս Ադամյանը  կրկին առաջ մղեց ՀՀ ընտրանուն ու  ապահովեց 2:1 հաշվով    պատմական   և  պաշտոնական առաջին հաղթանակը   Վրաստանի ընտրանու  նկատմամբ:
Մրցաշարի եզրափակիչ` 6 –րդ տուրում`նոյեմբերի 18-ին   Կիպրոսի  Նիկոսիայում   ՀՀ հավաքականի կընդունի ստուգատեսի առաջատար  Հյուսիսային Մակեդոնիայի  ընտրանուն: 5 –րդ տուրից  հետո  մակեդոնացիները 9 միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը, ՀՀ հավաքականը 8 միավորով ընթանում է  2 -րդ տեղում, Վրաստանի  ընտրանին  6 միավոր զբաղեցնում է 3 –րդ հորիզոնականը:
Վրաստան-Հայաստան՝ 1։2 (0:1)
Թբիլիսի, «Դինամո» մարզադաշտ,
Մրցավար՝ Մարկո Գուիդա (Իտալիա),
Գոլերը՝ Վալերի Կազաիշվիլի, 65 (11մ) (Վրաստան), Գևորգ Ղազարյան, 34, Սարգիս Ադամյան, 86 (Հայաստան):

©2020 Armenian Soccer